Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:48 26-12-2022

Կարդացել, անակնկալի եմ եկել, հետապնդման ձև է, չգիտեմ՝ ինչ խուլիգանություն է. Ակոպյան

«Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ես էլ եմ մամուլից տեղեկացել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ՝ խոսելով դատախազության տարածած հաղորդագրության մասին, համաձայն որի՝ համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարվել է խուլիգանություն և կեղծիք։

«Կարդացել, անակնկալի եմ եկել, հետապնդման ձև է, չգիտեմ՝ ի՞նչ խուլիգանություն է»,- ասաց Ակոպյանը։ Ակոպյանը, որևէ մեկնաբանություն չցանկացավ տալ՝ ասելով, որ տարածված հաղորդագրությունում չի նշվում, թե խոսքը ինչի մասին է, երբ պարզաբանեն համալսարանը կմեկնաբանի։

«Ես էլ չգիտեմ ինչ կեղծիքի մասին է խոսքը, հուսամ՝ կբացեն, կհասկանանք ՝ ինչի մասին է խոսքը։ Քանի որ չենք հասկանում՝ ինչ է, դրա համար չենք կարող մեկնաբանել, հասկանանք ինչ է, կպարզաբանենք»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ