Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ
copy image url

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ

Ներքին 2 տարի առաջ - 13:51 23-12-2022
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բերձորի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է խոսնակը։