Ներքին 3 տարի առաջ - 12:12 23-12-2022

Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն. Միրզոևա

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ասորիներին իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին:
Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին:

«Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որը փորձեցին փաթեթավորել իբրև, այսպես կոչված, բնապահպանական ակցիա, Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում, այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք, ընդհուպ՝ մինչև տարբեր երկրների և կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում: Ըստ պատգամավորի՝ այդ ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի ՀՀ կառավարությունը, որը պետք է դաշնակից, գործընկեր երկրների հետ միջազգային կառույցներում հետևողական և անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի հիման վրա: Սակայն Միրզոևան այսօր նման հետևողականություն չի տեսնում:

ԱԺ-ում Հայաստանի ասորական համայնքը ներկայացնող պատգամավորը նշեց. «Մեր համայնքը ևս խիստ մտահոգված է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել»:
Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն և հայրենազրկում: Պատգամավորը նշեց՝ այս տեսանկյունից, ցավոք, երկու ժողովուրդները շատ նման են:

Ապա ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից պատգամավորը դիմեց Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող սրտացավ ու մտահոգ ասորի ժողովրդին. «Սիրելի ասորիներ, ձեր բնակության երկրներում, ձեր քաղաքներում բարձրաձայնեք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին: Ես վստահ եմ, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարևոր լումա կներդնենք Արցախի և Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք