Ուղիղ եթեր
Միտք 3 տարի առաջ - 18:07 22-12-2022

Ես դրա անունը կդնեի «գիտաշարժություն»․ Կարեն Վրթանեսյան

ՀՀ Լեզվի կոմիտեից նամակ եմ ստացել։ Ասում են՝ ընտրել են «տարվա բառը» և այդ բառն է «գիտարբուք»։ Բացատրությունը հետևյալն է. «անկաշկանդ միջավայրում «գիտությամբ արբենալու» միջոցառում»։

Սա այն է, ինչով ամբողջ տարի գլուխներս տանում էին և որն անվանում էին «գիտություն տոնել»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսինքն խելացի ու խորիմաստ դեմքերով հսկայական գումարներ մսխել՝ անունը դնելով, թե գիտություն են զարգացնում։ Ես դրա անունը կդնեի գիտտուրբացիա (գիտություն + մաստուրբացիա). հաճելի, բայց անպտուղ զբաղմունք։ Անգլերեն, երևի, կլինի. sci-turbation...
Բայց չէ... Stop! Քանի որ Լեզվի կոմիտեի մասին ենք խոսում, օտար բառեր չի կարելի օգտագործել... Ահա՛ ճիշտ բառը. «գիտաշարժություն»։ Այս սկզբունքով կարելի է «տարվա բառափունջ» կազմել. կրթաշարժությունից մինչև զինաշարժություն ու տնտեսաշարժություն։

* * *
Ընդհանրապես, աշխարհահռչակ բառարանների հրատարակիչները տարեվերջին «տարվա բառ» են ընտրում, որն ամենալավն է նկարագրում այդ տարվա գլոբալ միտումները։

Օրինակ, ըստ Collins բառարանի՝ 2022-ինը «permacrisis» բառն է, որի բացատրությունը հետևյալն է. «անկայունության և անապահովության ընդլայնված ժամանակամիջոց» (an extended period of instability and insecurity)։

Այդ բառը շատ լավ նկարագրում է նաև 2018–2022թթ. Հայաստանը։
Իհարկե, Հայաստանում բազմաթիվ այլ տարվա բառեր էլ կարող են լինել։

Օրինակ՝ «դասալքություն» բառը («ազգային էլիտաների դասալքություն», «մտավորականության դասալքություն»), «իմիտացիա» բառը («գիտությամբ զբաղվելու իմիտացիա», «անվտանգություն ապահովելու իմիտացիա», «դիվանագիտության իմիտացիա» ևն)։

Իրականում շատ այդպիսի բառերն ու բառակապակցությունները. «оկուպացիոն վարչակարգ», «խամաճիկային բռնապետություն», «անվստահություն», #հակաՀայաստան, նորմալության պատրանք, էլիտաների դասալքություն ևն»։

Հիշեցնենք, որ լեզվի կոմիտեն արդեն երկրորդ տարին կազմակերպել էր «Տարվա բառը» մրցույթը։ Քվեարկությանը մասնակցել են ֆեյսբուքյան օգտատերերը։ Լեզվի կոմիտեն ամփոփել է մրցույթի արդյունքները՝ ներկայացնելով տարվա բառը՝ գիտարբուք։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում