Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:42 22-12-2022

Մեր հաշվարկներով՝ Հայաստանում 100.000 թափուր աշխատատեղ կա. Քերոբյան

Մեր հաշվարկներով Հայաստանում մոտ 100.000 թափուր աշխատատեղ կա և այդ աշխատատեղերը շատ արագորեն լցվում են օտարերկրյա աշխատողներով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հենց այսօր կառավարության նիստում վարչապետը խոսեց այն մասին, որ նոյեմբեր ամսին աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է գրանցվել և 701 հազարից ավելի աշխատատեղ կա, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում: Միջին աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ և կազմում է 266 հազար դրամ, իսկ աշխատատեղերի քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 հազար 500 աշխատատեղով, որը մեր կարծիքով շատ բարձ թիվ է: Բայց պետք է նշեմ, որ դեռևս կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր, և մենք այսօր չենք տեսնում որևէ դեպք, երբ մարդն ուզենա աշխատել, չկարողանա: Աշխատանք առաջարկող ընկերությունները, աշխատանքի տեղավորման գործակալություններն ու զբաղվածութանկենտրոնները օրը ցերեկով ճրագը ձեռքներին մարդ են ման գալիս, որ լրացնեն թափուր աշխատատեղերը՝ հիմնականում շինարարության, սպասարկման, գյուղատնտեսական ոլորտներում, արդյունաբերական ձեռնարկություններում»։

Քերոբյանը չի հերքում, որ ոլորտում կան խնդիրներ, օրինակ՝ կան թափուր աշխատատեղեր, բայց չկան պահանջվող հմտություններ ունեցող անձինք։ «Կան աշխատատեղեր, որ այնպիսի հմտություններ են պահանջում, որ աշխատանք փնտրողները չունեն։ Մենք գտնվում ենք 21-րդ դարում և մարդիկ պետք է հասկանան, որ ամեն օր պետք է նոր գիտելիքներ ստանան, կատարելագործվեն»,–ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել