Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 22-12-2022

Այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս․ Սանոսյանը՝ Հայաստան- Արցախ այլընտրանքային ճանապարհի մասին

Տարաբնույթ աշխատանքներ են արվում, որոնք հիմնականում մեր ԱԳՆ-ի գործընկերներին է վերաբերում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և այլ կառույցների։ Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց լրագրողներին այն հարցին, թե այժմ ինչ քայլեր է անում ՀՀ-ն՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։

Հարցին, թե Հայաստանը շտապե՞լ է, երբ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով, Սանոսյանը նշեց․ «Դուք ի՞նչ օրակարգ եք առաջարկում։ Խաղաղության օրակարգից բացի որևէ մեկը ի՞նչ օրակարգ է առաջարկել։ Մենք շարունակում ենք պնդել, որ ինչպես աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում մեր տարածաշրջանում՝ պետք է խաղաղություն հաստատվի»։

Լրագրողի հարցին՝ ինչու կառավարության որոշ պաշտոնյաներ չեն այցելում Գորիսում գտնվող արցախցիներին, ավեի լուրջ գործո՞վ են զբաղված, Սանոսյանը պատասխանեց․ «Աշխատանքը միայն այցելելով չէ, հատկապես, որ մարզպետարանի գործընկերներն աջակցում են, կառավարությունը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրում անհրաժեշտության դեպքում»։

Հարցրին՝ Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները երբ կավարտվեն, Սանոսյանը պատասխանեց․ «Ասել ենք, որ մինչև տարեվերջ հիմնական հողային աշխատանքները կավարտենք, այդ փուլում էլ գտնվում ենք։ Մենք այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչև մայիս»։

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին զուգահեռ կրկին պարգևավճարներ ստանալու դիտարկմանը, Սանոսյանն ասաց, որ պետական համակարգում կա ինչպես աշխատավարձերի, այնպես էլ պարգևավճարների համակարգ։ Սանոսյանը վստահեցրեց, որ պետական համակարգում միայն իշխող խմբակցության աշխատակիցները չեն աշխատում։ «Այնտեղ աշխատում են մեր բազմաթիվ քաղաքացիներ»,-հավելեց նա։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը