Ներքին 3 տարի առաջ - 18:00 21-12-2022

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ը 33 միլիոն դիտում է ունեցել


Եվրոպական հեռարձակողների միությունն ամփոփել է դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի հեռուստատեսային և առցանց դիտումները:

Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, հոբելյանական 20-րդ մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել։

Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատկվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կայքը մրցույթի անցկացման օրը 2 մլն այցելություն է գրանցել:

Սոցիալական հարթակներում մրցույթն արձանագրել է 2-րդ ամենալավ ցուցանիշն իր պատմության մեջ: Մանկական երգի մրցույթին առնչվող տեսանյութերը TikTok-ում ունեն 9.8 մլն, իսկ Instagram-ում՝ 7.1 մլն դիտում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ