Ներքին 3 տարի առաջ - 20:09 16-12-2022

ՀՀ ՔԿ-ն հյուրընկալել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին

Այսօր ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում դեսպանատան հետ իրականացված համատեղ ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում հանցավորության նվազեցմանը և իրավապահ մարմինների ռեսուսրների զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել պարոն Հոլովեյին՝ այդ արդյունավետ համագործակցության հաստատման գործում ունեցած ավանդի, ներդրած անձնական ջանքերի և Քննչական կոմիտեի հետ փոխվստահության վրա հիմնված գործընկերային ջերմ հարաբերություններ ունենալու համար։

Պարոն Հոլովեյը ևս շնորհակալություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ ԹՊԻՀ գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի գործակցությունը կշարունակվի վերընթաց հունով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Ադի Հոլովեյը ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։

Պարգևը սիրով հանձնելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նրան մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը