Ներքին 3 տարի առաջ - 14:27 16-12-2022

Ինչու է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարական ներկայացրել

Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդի անդամ Ստեփան Միքայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Oragir.News-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն անդրադառնալով Միքայելյանի հրաժարականի պատճառներին ասաց, որ կարծում է, որ Միքայելյանի հրաժարականը կապված է որոշ անձնական հանգամանքների հետ։

«Խնդիրը նրանում է, որ 2 ամսից լրանում է պարոն Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը՝ և որպես դատավոր, և որպես ԲԴԽ անդամ։ Որոշակի անձնական հանգամանքներով պայմանավորված՝ նա որոշել է փոքր ինչ շուտ ավարտել իր պաշտոնավարումը»։

Հարցին, թե արդյոք հրաժարականը որևէ առնչություն ունի Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրության հետ՝ Քոչարյանն ասաց․ «Ոչ, կապ չունի, հիմնականում պայմանավորված է անձնական բնույթի հարցերով»։

Միքայելյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 2020 թվականի հուլիսի 31-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը