Ներքին 3 տարի առաջ - 13:45 16-12-2022

Հայաստանը կրկին կունենա Ներքին գործերի նախարարություն. օրենքն ընդունվեց

Հայաստանում կրկին կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Նախագիծն այսօր ԱԺ-ն ընդունեց 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: