Միտք 3 տարի առաջ - 18:25 13-12-2022

Դրսերին ուղղված դիմումներն ու աղերսանքները հիվանդագին երևույթ են՝ քաղաքական մազոխիզմ․ Արմեն Այվազյան

Լաչինի միջանցքը փակ է։ Արցախը շրջափակված է, Սյունիքը՝ կիսաշրջափակված, մասամբ օկուպացված ու վտանգված։ Ռազմավարական առումով կրկնվում է 1989-1992 թթ. իրավիճակը։ Իսկ ՀՀ իշխանություններն ապարդյուն շարունակում են օտար ուժերից ակնկալել Ադրբեջանին զսպելու ինչ-ինչ գործողություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դրսերին ուղղված դիմումներն ու աղերսանքները, եթե դրանք չեն ուղեկցվում ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու հրատապ միջոցառումներով, հիվանդագին երևույթ են՝ քաղաքական ատավիզմ ու մազոխիզմ։

Այնինչ ստեղծված ծայրաստիճան վտանգավոր պայմաններում, երբ «միջազգային համայնք» կոչվածն ակնհայտորեն մի կողմ է քաշվել ու դիտորդի դեր ստանձնել, պաշտոնական Երևանի որդեգրելիք միակ համարժեք պատասխան քաղաքականությունը պետք է լիներ մեկն ու միակը՝ Հայաստանի և հայության ինքնապաշտպանական ամբողջ ներուժի մոբիլիզացիա։

Ցավոք, առողջ որոշումներ ընդունակ են ընդունել միայն առողջ քաղաքական ուժերն ու գործիչները...

Ժամանակը սպառվում է, պարոնա՛յք»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում