Խոսք 3 տարի առաջ - 16:53 13-12-2022

Եթե ​​միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, նա կդառնա Ադրբեջանի ցեղասպան ծրագրերի մասնակիցը․Դ․ Բաբայան


Եթե ​​միջազգային հանրությունը անհապաղ միջոցներ չձեռնարկի, նա կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ցեղասպան ծրագրերի մասնակիցը։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Պատասխանելով Բաքվի ծրագրերի մասին հարցին՝ նախարարն առաջարկեց նայել քարտեզին. «Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է։ Նույնիսկ օդային կապ չկա, քանի որ Ադրբեջանը սպառնում է հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին։ Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 5 կիլոմետրանոց միջանցքն է և նեղ ճանապարհը։ Այժմ ճանապարհն էլ է փակ։ Ու՞ր և ինչպե՞ս տարհանել բնակչությանը։ Եթե Արցախում ցեղասպանություն տեղի ունենա, դա կլինի սարսափելի հանցագործություն, որի մասնակիցը կդառնա միջազգային հանրությունը, եթե միջոցներ չձեռնարկի»։

Նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը, անտարբերությունը կարող է նորանոր վատ զարգացումների պատճառ դառնալ։

«Անպատժելիությունը խթանում է ագրեսիան։ Բնականաբար, երբ տեսնում են անպատժելիությունը, իսկ միջազգային հանրության որոշ անդամներ, օրինակ, Թուրքիան, ընդհակառակը՝ խրախուսում են այդ գործողությունները, բնական է, որ Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում է այսպիսի սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում, փաստորեն, սովամահ լինելու առջև կանգնեցնելով մի ամբողջ ժողովրդի։ Եթե աշխարհով մեկ լինի շատ կոշտ արձագանք, կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ