copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:27 09-12-2022

Իրանական լրատվամիջոցների հիմնական թեզերը` թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների վերաբերյալ

Իրանական վերլուծական լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության է արժանացել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանամերձ շրջաններում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Իրանում համոզված են, որ թուրք-ադրբեջանական «Եղբայրության բռունցք» անունը կրող զորավարժություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։

«Oragir.News»-ն, ուսումնասիրելով իրանցի վերլուծաբանների տեսակետները, առանձնացնել է վերջիններիս մոտ առկա հիմնական թեզերը.

1) Ադրբեջանի և Թուրքիայի ընդհանուր կարգախոսները՝ «մեկ ազգ, երկու պետություն» և «միասին կպատասխանենք թշնամիներին» ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս վերջիններիս ճանապարհին հրատապ խնդիր չէ, քանի որ ի վիճակի չէ շարունակել պատերազմը։ Այժմ այս երկրների հիմնական թիրախը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։
2) Իրանը կարծում է, որ Թուրքիային անհրաժեշտ են ադրբեջանական նավթն ու գազը, մինչդեռ Բաքվին անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը` երկիրը և հասարակությունը ղեկավարելու համար, քանի որ Ալիևի ռեժիմը միայնակ չի կարող հաղթահարել այդ խնդիրը: Բացի այդ, երկու երկրներն ունեն ընդհանուր պանթյուրքիստական ​​նկրտումներ։

3) Մյուս կարծիքն այն է, որ Ադրբեջանը, դառնալով Իսրայելի ձեռքի խաղաքարտը, կործանարար ազդեցություն է թողնում իրանա-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի ներհասարակական կյանքի վրա։ Մինչ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ընդլայնվում են, Ադրբեջանը բախվել է ԱՄՆ-ի սառը մոտեցմանը և Իսրայելի օգնությամբ փորձում է գրավել ԱՄՆ-ին՝ ապահովելով իր շահերը Հարավային Կովկասում։

4) Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, իրանական լրատվամիջոցները նշում են, որ վերջին ամիսներին այդ հարցը եղել է Հարավային Կովկասի անվտանգության հիմնական գործոնը։ Թվում է, թե Անկարան և Բաքուն այս նախագծի իրականացման համար ունեն մի քանի սցենարներ՝ այդ թվում նաև ռազմական։ Այս պարագայում Իրանը զորք կմցնի Սյունիք։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանը մտադիր չէ ռմբակոծել Բաքուն, այլ միայն կկանխի ադրբեջանական ուժերի ներկայությունը հայկական տարածաշրջանում։

5)ՆԱՏՕ-ի` ի դեմս Թուրքիայի մասնակցությունը այդ զորավարժություններին, ըստ իրանցի վերլուծաբանների, միայն ապացուցում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների վերաբերյալ Թեհրանի գնահատականների իսկությունը:

6) Բացի այդ առկա է նաև վարկած, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պահպանելով երկրում ռազմականացված իրավիճակը, շեղում է հասարակության ուշադրությունը կոռուպցիայից և սոցիալական այլ խնդիրներից։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ