Ներքին 3 տարի առաջ - 00:54 06-12-2022

Ո՞նց էր․ Արայիկ Հարությունյանի սիրտը չդիմացավ, բա չճշտի՞

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Հանրապետության հրապարակում ժամեր առաջ հանդիսավոր կերպով վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով նաև ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։

Բացառիկ լուսավորությունն ու մայրաքաղաքի զարդարանքները վերջին օրերին, թերևս, ամենաքննարկվող թեմաներից էին թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս։ Բնակչության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել մայրաքաղաքին նման տոնական տրամադրություն հաղորդելը, իսկ շատերին էլ ավելի էր զայրացրել փաստը, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով քաղաքը վնասներ է կրել․ թամանյանական շենքերը¸ որոնք պահպանվում են որպես մշակութային ժառանգություն¸ ինքներս մեր ձեռքով վնասում ենք՝ մի քանի օրվա հաճույքի համար։

Տարաբնույթ քննարկումների ֆոնին էլ այսօր ականատես եղանք բացառիկ լուսավորությանը, որը, ինչպես Ավինյանն էր ասում, վստահաբար տպավորելու է բոլորին։ Բայց իշխանության ներկայացուցիչները կարծես թե անհանգիստ են և րոպե առաջ փորձում են հասկանալ՝ այսքանից հետո էլ են բողոքելո՞ւ իրենց աշխատանքից։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Արայիկ Հարությունյանը միջոցառման ավարտից անմիջապես հետո հարցադրում արեց ֆեյսբուքյան իր էջում՝ «ո՞նց էր»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ