Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 04-06-2022

Չդիմացավ «դուխովը», վերջապես կրակեց. սա գլխավորի վերջն է, այն, որ վերջացած է

Չդիմացավ «դուխովը», վերջապես կրակեց: Կրակեց լուսաձայնային հրթիռներ, որոնք պայթում էին օդում՝ խաղաղ ցուցարարների գլխից վերև: Բայց ժողովուրդը չվախեցավ, չընկրկեց ու չփախավ: Ոչ միայն տղամարդիկ մնացին աներեր, այլև կանայք, աղջիկներն ու դեռահասները՝ զայրույթով և վճռականությամբ լի: Նման իրավիճակներում մեր ժողովուրդը խուճապի չի մատնվում, չի երերում և վախենում, փոխարենը կանգնում է ամուր, հաստատ՝ առաջ գնալու չկոտրվող քայլի մեջ: Սա առաջին դեպքը չէ, այս պատվախնդրությանը շատ անգամ ենք ականատես եղել:

Իսկ ժողովուրդը կառավարության շենքի բոլոր մուտքերն էր փակել, բայց տեղեկանալով, որ գլխավոր կառավարիչը մինչ այդ փախել էր շենքից և ծպտվել կառավարական ամառանոցում կամ առանձնատանը, շարժվեց այդ ուղղությամբ՝ շարունակելով լարոցի-բռնոցին: Նախ ոստիկանների միջոցով տակդիրներ փոխանցեց թաքնվածին, իսկ հետո հաղորդագրություն ստանալով ՔՊ պատգամավորներից, թե իրենք չեն փախել, ԱԺ-ում են, ուզեց գնալ և համոզվել:

Վահաններով և մահակներով ոստիկանական շերտավոր պատը փակել էր Դեմիրճյան փողոցը: Ժողովուրդը փորձեց ճեղքել ոստիկանական արգելափակոցը, և հենց այստեղ էլ սկսվեց բախումը, ճզմումը և ուժի գործադրումը: Ժողովուրդն ընդամենը քայլել էր ուզում և այդ իրավունքի թույլտվությունը: Բայց փոխարենը շտապօգնության մեքենաները սուրացին վիրավորներով, և ոստիկանական մեքենաները՝ բերման երթարկվողներով:

Այս անգամ էլ վերևներում գտնվողների հաշվարկը սխալ դուրս եկավ ներքևներում՝ փողոցում, պայքարի դուրս եկած ժողովրդի հաշվով: Մենք գնահատում ենք, երբ մեզ հետ հաշվի են նստում խելացի և խոհեմ վարքով, իսկ բիրտ ուժը մեզ ստիպում է չներել և պատժել: Պայքարի դուրս եկած հայը երբեք չի վախենում, նա ամեն գնով հասնում է վերջնագծին, ինչին գնում է: Եվ այսօր ավելի շատ ժողովուրդ է հավաքվելու՝ ավելի խիստ ու վճռական, առավել անկոտրում: Այդ հրթիռակոծումը գլխավոր կառավարչի խուճապն էր և ինքն իրեն չտիրապետելը, իսկ ժողովրդի համար՝ գրգռող խթան: Սա գլխավորի վերջն է, այն, որ վերջացած է:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ