Ներքին 3 տարի առաջ - 16:51 01-12-2022

Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե Լարսում իրավիճակը բարելավվում է՝ իրականության հետ կապ չունի․ միջազգային բեռնափոխադրող

Նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե Լարսով բեռնափոխադրումների թողունակությունն ավելացել է՝ իրականությանը չի համապատասխանում։ Դա մեր կառավարության հայտնի գործելաոճի հերթական դրսևորումն է։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի ղեկավար Վիտալի Սահակյանը։

«Կարելի է ասել, որ Կիևի կամրջի պայթյունից հետո մտցված խստացումներից հետո որևէ բան չի փոխվել։ Լարսում ֆուռերը ոնց կանգնած էին, էդպես էլ շարունակում են երկար կանգնած մնալ։ Բացարձակ դրական տեղաշարժ չկա։ Մենք անգամ էնտեղ մեքենա ունենք, որ արդեն 25 օր կանգնած է։ Էնտեղ այժմ մեր 7-8 մեքենաներ կան։ Նաև մեր գործընկերների մեքենաները, որ էլի մեր բեռն են տանում՝ հասնում են 50-ի»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հենց այս դժվարություններով պայմանավորված էլ այս ընթացքում աշխատում են արագ փչացող ապրանքեր չտեղափոխել։ Անգամ այդ պայմաններում, իր խոսքով, կրած վնասը մեծ է։

«Այդուհանդերձ, շատ մեքենաներ կան, որ փչացող ապրանքներ են տեղափոխում այստեղ ու անչափելի մեծ կորուստներ են ունենում։ Այսպիսի պայմաններում, անգամ չփչացող ապրանք տեղափոխողները տուժում են թե՛ մեքենաների կանգնելով հավելյալ ծախսերի, թե՛ այն հանգամանքով, որ բոլոր մեքենաները վարկերով են։ Վճարելու ժամկետը մոտենում է՝ բայց մեքենան գումար չի աշխատել։ Ընդհակառակը՝ ծախսեր ու ծախսեր»,- ասաց նա։

Սահակյանի գնահատմամբ՝ իշխանությունները միայն հայտարարում են, թե որևէ քայլ են ձեռնարկում խնդիրների լուծման ուղղությամբ։ Այդ հայտարարությունների արդյունքը, սակայն, իրենք այդպես էլ չեն տեսնում։

«Մեր Էկոնոմիկայի նախարարությունից սկսած՝ որևէ մեկն իրենից որևէ բան չի ներկայացնում, որ կարողանան այս հարցին ինչ-որ ձևով լուծում տալ, առաջխաղացում գրանցել»,- ասաց նա։

Միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Լարսի անցակետում առայժմ ձյուն չի տեղացել ու խցանման նպաստող բնական պայմաններ դեռևս չկան։ «Հիմնական պատճառն անցակետի ռուսական հատվածի դանդաղ աշխատանքն է։ Վրաստանն էլ իրենց հերթին իրենց մեքենաներն են առաջ թողնում։ Այսինքն, հայկական մեքենաները կանգնած են։ Ռուսական տամոժնիան ասում է՝ առաջնային ձևով վրացական մեքենաներն են անցնելու»,- ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում բեռնափոխադրողընկերության ներկայացուցիչն անդրադառնալով առաջիկա զարգացումներին՝ լավատեսություն չարտահայտեց։ «Էստեղ լավատեսության որևէ նշույլ չկա։ Այսինքն, արդեն ամսից ավելի է, ինչ նույն բաներն են խոսում, բայց բացարձակ ոչ մի տեղաշարժ չկա։ Եթե Լարսի անցակետով այսօր անցնում է, օրինակ՝ թողունակությունն առաջ է գնում այդ տեմպով։ Այստեղ մեր կառավարության գործոնը բացարձակ որևէ ազդեցություն չունի»,- եզրափակեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, թե Լարսով բեռնափոխադրումների թողունակությունն ավելանում է։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ