Ներքին 3 տարի առաջ - 10:57 01-12-2022

ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը. քննարկում են կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման թեման

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս` Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել է կրիպտոարժույթի սահմանումը և դասակարգումը, կրիպտոարժույթով գործարքներից ստացված եկամուտների հարկումը, կրիպտոգործարքների հարկվող տեսակները և նման եկամուտների չհարկման գոյություն ունեցող շեմը։

Տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ կրիպտոարժույթների պատմության, աշխարահագրության, առավելությունների, դրանց զարգացման հեռանկարների և կրիպտոգործարքների տեսակների վերաբերյալ։

Վերջին երկու տարիների ընթացքում սա երկրորդ տեխնիկական աջակցության ծրագիրն է, որին ՊԵԿ-ը դիմել է և ստանում է աջակցություն TAIEX գործիքի օգնությամբ․ ինչը պայմանավորված է այդ գործիքի արդյունավետությամբ։
Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկումը ՀՀ հարկային վարչարարության համար առաջիկա բարեփոխումների առավել կարևոր ուղղություններից է։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ առաքելության արդյունքներից սպասվող ակնկալիքները մեծ են, մասնավորապես ՊԵԿ իրավասու անձնակազմի կարողությունների զարգացման առումով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե