Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:14 28-11-2022

Ռաֆայել Մանուկյանի նշանակումը հուշում է իմ կադրային քաղաքականության տրամաբանության մասին. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր:

Դատախազությունից հայտնում են, որ Արտաշատ համայնքում տեղակայված Արարատի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզի նորանշանակ դատախազ Ռաֆայել Մանուկյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության դատախազներն ու Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատարը:

Գլխավոր դատախազ Վարդապետյանը ողջույնի խոսքում շնորհավորել է Ռաֆայել Մանուկյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մարզային իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցված և գործընկերային աշխատանքի միջոցով, առանց անցումային փուլի անհրաժեշտության, հնարավորինս սահուն ու արդյունավետ կշարունակվի վարույթներում գտնվող գործերի հսկողությունը:

Աննա Վարդապետյանը շեշտել է, որ Ռաֆայել Մանուկյանի նշանակումը հուշում է իր կադրային քաղաքականության տրամաբանության մասին և այդ համատեքստում հատուկ ընդգծել է, որ իր աշխատանքային պարտականությունների կատարման պատասխանատվությունը ցանկանում է կիսել դատախազների հետ, որոնք ունեն վարքագծի և մասնագիտական պահանջների առավելագույն նշաձող, ամենօրյա աշխատանքով կատարելագործում են իրենց գիտելիքները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:

Մարզպետ Թևոնյանը ողջունել է գլխավոր դատախազի՝ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցն ու համակարծիք եղել Աննա Վարդապետյանի դիտարկմանը, որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողության:

Մարզի նորանշանակ դատախազը ներկայացրել է գործընկեր կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպման վերաբերյալ իր մոտեցումներն ու ընդգծել, որ Դատախազությունը գործընկերների համար «երկաթե վարագույր» չէ, շփումները չպետք է վերածվեն փոստային գրագրությունների, քանի որ դրանց արդյունքում առաջին հերթին տուժում է հանրային շահը:

Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները. գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ