Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:50 26-11-2022

Այս ամբողջի համատեքստում ակնհայտ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետաքրքրությունը՝ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից․ Չալաբյան 

Այն, ինչին ականատես եղանք այս շաբաթ, շատ բարդ կոմբինացիայի հերթական դրվագն էր։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը։ «Իրական խնդիրը ո՞րն է։ Կա մի կողմից ՀԱՊԿ, որը ակնհայտորեն դարձել է բավական անարդյունավետ՝ առնվազն Հայաստանի մասով։ Դա ունի երկու բացատրություն։ Մեկը կապված է նրա հետ, որ ՀԱՊԿ-ի որոշ անդամ-երկրներ ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի։ Երկրորդ գործոնն այն է, որ Ռուսաստանը գտնվելով Ուկրաինայում պատերազմի մեջ և պատերազմելով Հյուսիսատլանտան դաշինքի հետ, առնվազն Անդրկովկասում ստիպված է շատ բարդ խաղ վարել՝ մի կողմից փորձելով չկորցնել Հայաստանը, մուս կողմից՝ սիրաշահել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Ուստի, ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մեր տարածաշրջանում դարձել է ոչ մի արժեք։ Օրինակ վերջերս Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել՝ տարեկան 1մլրդ խորանարդ գազ մատակարարելու, այսիննքն Ռուսաստանը ինչ-որ չափով կախված է դարձել Ադրբեջանից։ Այս ամբողձի համատեքստում ակնհայտ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետաքրքրությունը՝ Հայաստանը հնարավորին չափ հեռացնել ՀԱՊԿ-ից, և ըստ էության, Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ Բայց թե ինչ է առաջարկում դրա դիմաց Հյուսիսատլանտյան դաշինքը, ակնհայտ չէ»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ լավ կլիներ, եթե լուծումներ էլ առաջարկեին։

Չալաբյանը նաև նշեց, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ պետք է շատ զգույշ վարվել՝ ինչքան էլ ոչ դաշնակցային են պահում իրենց։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ