Արտաքին 3 տարի առաջ - 18:56 23-11-2022

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն

Եվրոպական խորհրդարանը նոյեմբերի 23-ին բանաձև է ընդունել, որով Ռուսաստանի Դաշնությանը ճանաչում է որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԵԽ 705 պատգամավորներից 494-ը բանաձևին կողմ են քվեարկել, դեմ՝ 58-ը։

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտնել են, որ Ուկրաինայում ռուս զինվորականների և նրանց վերահսկողության տակ գտնվող ուժերի կողմից իրականացված «կանխամտածված հարձակումներն ու հանցագործությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը ու միջազգային և մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները հավասարեցվում են ահաբեկչական գործողությունների և հանդիսանում են ռազմական հանցագործություններ»։ Այս համատեքստում վերջիններս Ռուսաստանը ճանաչել են որպես ահաբեկչության հովանավոր և ահաբեկչական միջոցներ օգտագործող պետություն։

Տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԵՄ-ն իրավական տեսանկյունից չի կարող պետություններին ճանաչել որպես ահաբեկչության հովանավորներ, ուստի Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին և նրա անդամներին ստեղծել համապատասխան իրավական մեխանիզմներ։ «Դա կհանգեցնի Մոսկվայի նկատմամբ մի շարք էական սահմանափակող միջոցների և խորը սահմանափակումներ կկիրառի Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵԽ պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ խորհրդին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել Վագների խումբը, Ախմաթ Կադիրովի անվան 141-րդ հատուկ մոտոհրաձգային գունդը և «Ռուսաստանի աջակցությունը վայելող մյուս զինված խմբավորումներին»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ողջունում է որոշումը։

Նկատենք, որ նախկինում Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարաններն այս կամ այն ​​ձևով Ռուսաստանը հռչակել էին որպես ահաբեկչությանը աջակցող պետություն։ Այս երկրներին նման նաաձեռնություններով հանդես գալու կոչ էին արել ԵԽԽՎ-ն և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, սակայն այս բոլոր որոշումները մինչ այժմ Մոսկվայի համար էական իրավական հետևանքներ չեն առաջացնում։

Հաղորդվում է, որ այս հարցում շոշափելի հետևանքներ կլինեն եթե Միացյալ Նահանգները Ռուսաստանին ճանաչի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Նման կարգավիճակը կընձեռնի լրացուցիչ միջոցներ՝ սկսած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներից մինչև զենքի մատակարարման արգելք, երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ վերահսկողության ուժեղացում և ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանափակումներ։

Ռուսաստանին ահաբեկչության պետական ​​հովանավոր ճանաչելու մասին օրինագծեր արդեն մի քանի անգամ ներկայացվել են ամերիկյան օրենսդիր մարմնին, սակայն այս պահին դրանցից ոչ մեկը չի ընդունվել։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան