Քաթարում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի 2022 թ․ առաջնությունը։ Առաջին անգամ այն անցկացվում է աշնանն ու ձմռանը։
ԱԱ-2022-ը ամենաթանկ Մունդիալն է պատմության մեջ։ Մրցաշարի համար ծախսվել է 220 միլիարդ դոլար․․․ 20 անգամ ավելի, քան Ռուսաստանում կազմակերպված ԱԱ-2018-ը։
Պատմության մեջ առաջին անգամ ընդունող հավաքականը պարտվեց բացման խաղում։
Քաթարի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Էկվադորի ընտրանուն։
ԱԱ-2022-ի խորհրդանիշը թռչող գորգ «Լաիբ»-ն է։
ԱԱ-2022-ը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։