copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:44 19-11-2022

Փաշինյանին հարցաքննած քննիչը վարչապետի կողմից պարգևատրվել է շքանշանով և ոտքի է կանգնում, երբ Փաշինյանը ներս է մտնում․ փաստաբան

«Փաշինյանի հարցաքննությունը կատարվել է՝ բավարարելով մեր միջնորդությունը, քանի որ մենք դեռ մայիս ամսին միջնորդություն էինք ներկայացրել նրան հարցաքննելու, դրանից հետո նրան դատավարական կարգավիճակ տալու համար՝ կասկածյալ կամ մեղադրյալ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների իրավահաջորդների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Այսինքն՝ մեր միջնորդությունը բավարարվել է Դատախազության կողմից, բայց տևական ժամանակ հարցաքննությունը չէր իրականացվում։ Եթե չեմ սխալվում, անցյալ ամիս փաստաբանական հարցում էի ուղարկել քննչական վարչություն՝ պարզելու՝ հարցաքննությունը կատարվել է, թե ոչ։ Ինձ պատասխանել էին, որ նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ Ես գործով ներգրավված տուժողների իրավահաջոդների օրինական ներկայացուցիչն եմ, և քննիչը ինձ նման տեղեկատվություն չտրամադրեց, արդյունքում, ես երեկ մյուսների նման սովորական քաղաքացիների պես հանկարծակիի եկա, երբ պարզվեց, որ պատասխանել են «Ազատություն» ռադիոկայանի համանման հարցմանը և ասել, որ այո՛, վարչապետը հարցաքննվել է։ Աբսուրդը նրանում է, որ գործով ներգրավված դատավարական կողմին՝ տուժողների իրավահաջորդներին, չեն տալիս նման տեղեկատվություն, սակայն ԶԼՄ-ի ներկայացուցչին տեղեկատվությունը տրամադրվում է»։

Նա ընդգծեց, որ միջնորդությամբ առաջ էին քաշել 45-50 հարց, որ պետք է տրվեին Նիկոլ Փաշինյանին․ «Մենք նաև բանավոր հանդիպումների ընթացքում, ներառյալ նաև Քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպմանը, պնդել էինք, որ հարցաքննությունը պետք է իրականացվի քննիչի աշխատասենյակում, սակայն հարցաքննությունը տեղի է ունեցել ոչ թե Քննչական կոմիտեի որևէ քննչական բաժնում, այլ Փաշինյանի ամառանոցի կամ աշխատավայրի ինչ-որ սենյակում։ Սա համար մեղմ ասած տարօրինակ է։ Տեսեք․ դատավարական առումով, ձևական դատավարական ընթացակարգերի պահպանման տեսանկյունից եթե դիտարկենք, ապա վկայի հարցաքննությունը կարող է իրանացվել վկայի գտնվելու վայրում, սակայն օրենքը նախատեսում է, որ վկայի գտնվելու վայրում հարցաքննությունը կարող է իրակաացվել միայն վկայի միջնորդությամբ և հարգելի պատճառների դեպքում, ինչպիսիք են քննչական մարմին ներկայանալու անհնարինությունը։ Ես չգիտեմ, թե որն է եղել ներկայանալու անհնարինությունը, որի պատճառով քննիչը պետք է գնար և Նիկոլ Փաշինյանի հարցաքններ իր աշխատավայրում կամ ամառանոցում»։

Նա ընդգծեց, որ հարցաքննությունը պարզապես վկայի հարցաքություն չէր, այդ հարցաքնությունից պետք է կախված լիներ նաև Նիկոլ Փաշինյանի դատավարական կարգավիճակը․ «Հետևաբար, մեղմ ասած՝ տարօրինակ է, պատկերացնում եք, եթե քննիչը գիտի, որ այդ քաղաքացուն հետագայում ներգրավելու է որպես մեղադրյալ, քանի որ դրա համար բավարար հիմքեր կան, բայց դեռևս որպես մեղադրյալ չի ներգրավում, ապա գնում է այդ անձի գտնվելու վայր ու նրան հարցաքննում է՝ ակնկալիքով, որ հետագայում նրան ներգրավելու է որպես մեղադրյալ։ Սա մեղմ ասած աբսուրդ է»

Փաստաբանն ասաց, որ ակնկալիքներ կամ սպասելիքներ այս հարցաքննությունից չունի, քանի որ այս քաղաքական իշխանության պարագայում այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել․ «Գործը քննող քննիչը՝ Ռաֆայել Վարդանյանը, ով Զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարն է և գործով քննչական խմբի ղեկավարը, Նիկոլ Փաշինյանի կողմից ամիսներ առաջ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով, Նիկոլ Փաշինյանի ներս մտնելուց նա ոտքի է կանգնում, չեմ կասկածում նաև, որ նրա աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է կախված, նման պարագայում այլ ակնկալիքներ կամ սպասելիքներ չենք կարող ունենալ։ Հետևաբար, իլյուզիաներով չենք տարվում, ունենք այն, ինչ ունենք, բայց եթե իրենք մտածում են, որ սա սահուն կերպով անցկացնելու են, սխալվում են։ Մենք դրան պատասխան պատրաստում ենք և մենք այդ պատասխանը տալու ենք։ Չի ստացվելու նման ձևական հարցաքննությամբ լռեցնել մեր ժողովրդի բողոքի ձայնը»։

Հարցին, թե տեղյա՞կ են՝ իրենց ներկայացված 45-50 հարցերն ուղղվե՞լ են Փաշինյանին՝ նա պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Մենք չենք խոսում դատավարական տրամաբանություն ունեցող գործընթացի մասին, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, որպեսզի մտածեմ, որ այդ հարցերը տրվել են։

Ես չգիտեմ՝ նորմալ դատավարական ընթացակարգ է եղել, թե ձևի համար մի քանի հարց տվել են՝ նախապես պլանավորված սցենարով, ինչպես օրինակ, հիմա նա մամուլի ասուլիս է տալիս նախատես գրվում ուղարկվում են հարցերը, նա էլ իր աշխատասենյակում պատասխանում է ընտրված հարցերին։ Ի վերջո, միգուցե հարցաքննությունն էլ իրականացվել է նույն այս սցենարով, նախապես հարցերը ուղարկվել են, Փաշինյանն էլ բավարար ժամանակ է ունեցել դրանց պատասխանելու համար»։

Նա նաև նշեց, որ կասկածում է, որ քննիչը գնացել է իր աշխատասենյակ․ «Հնարավոր է մեյլով կամ էլեկտրոնային փոստով հարցերն ուղարկվել են, Փաշինյանն էլ դրանց պատասխանել, ստորագրել ու ուղարկել է քննիչին»։

Անդրադառնալով ակնկալիքին, որ այն է՝ Փաշինյանին, որպես մեղադրյալ կամ կասկածկալ ներգրավելուն՝ նա ասաց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր արդեն ներկայացրել են, դրանք անառարկելի են և անվիճարկելի․ «Մենք լրացուցիչ միջնորդություն էինք ներկայացրել նաև հարցաքննության վերաբերյալ, որ եթե այդ փաստերը քիչ են, հարցաքննեք Փաշինյանին, հետո ներգրավեք, բայց այս պահին էլ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր առկա են։

Ինչ վերաբերում է մեր ակնկալիքներին, մեր միջնորդույթունները, որպես մեղադրյալ հարցաքննելու ու նեգրավելու վերաբերյալ՝ ուղղված չեն այս ժամանակահատվածին։ Մենք պատրանքներով չենք տառապում։ Անգամ եթե հիմա դրանք չկատարվեն, հետագայում, քաղաքական փոփոխության դեպքում, այդ մեխանիզմը գործարկվելու է։ Սա անխուսափելի է։ Ընդ որում՝ շեշտեմ, մեր միջնորդություններից որևէ մեկը չի մերժվել»։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին