Ներքին 8 ամիս առաջ - 10:14 20-02-2026

Լավ լուր ունեմ․ ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում․ Արամ Սարգսյան

Լավ լուր ունեմ։ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի Հանրապետության հետ։

Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«ՌԴ պատրաստակամությունը վերանորոգել Ախուրիկ–Երասխ երկաթգիծը ցույց է տալիս, որ երբ Հայաստանը ԱՄՆ առաջարկների և աջակցության վրա աներկբա հենվելով սկսում է սեփական շահ ձևավորել և սպասարկել, բոլորը ստիպված են հաշվի նստել նրա հետ։ Ի դեպ, Ադրբեջանն էլ Արցախի խնդրում ամուր հենվում էր Թուրքիայի վրա, և դա էր պատճառը, որ ՌԴ-ն թույլ տվեց 44-օրյա պատերազմը և ստիպված եղավ Ադրբեջանի հետ շփվել հավասարը հավասարի հարթությունում։

Հիմա մենք ՌԴ-ի հետ շփման հավասար հարթությունում ենք։ Ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում, և սա պետք է շարունակել, որովհետև հակառակ դեպքում դա տանելու է նոր պատերազմի և ինքնիշխանության կորստի։

Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ռուսահպատակ կուսակցությունների հետ ՌԴ-ն վարվում է այնպես, ինչպես նախկինում վարվում էր ՀՀ իշխանությունների հետ՝ նրանց կարծիքը հաշվի չառնելով, նրանց դժվարությունները չնկատելով և ստիպելով նրանց տեսակետներ հայտնել ու լուրջ ծախսեր անել ընդ որում՝ սեփական ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։ Իսկ գործող իշխանության հետ այժմ շփվում է հավասարի սկզբունքով՝ պատրաստակամություն հայտնելով վերակառուցել երկաթգծերը ու փառք Տիրոջը...»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ