Մամուլ 3 տարի առաջ - 08:50 19-11-2022

Ընտրություններին ընդառաջ բանակցություններ են ընթանում Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի, Չոռնիի հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եկող տարի սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են եւ կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երեւանում անցկացնել իր թեկնածուին եւ ընտրություններում հաղթել։ Այս անձինք պետք է ջանասիրաբար աշխատեն ՔՊ ցուցակի օգտին, որ նրանց դեմ հարուցված գործերը կարճվեն, նրանց գույքի բռնագրավման գործընթացներն ավարտին չհասցվեն։

Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր հնարավոր ուղղություններով բանակցություններ են ընթանում Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի, Չոռնիի, ձայն ունեցող նախկին պաշտոնյաների, թաղային հեղինակությունների, գործարար խավի ներկայացուցիչների հետ։ Նրանք, ովքեր կմերժեն, կհայտնվեն իրավապահների ուշադրության տիրույթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի