Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:20 18-11-2022

Նոր արուսյակալեքսանյաններ. ինչու երկու պաշտոնյաներին, «Սուրմալու»-ի պայթյունի համար քավության նոխազ դարձրած, ազատեցին աշխատանքից

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վթարային շենքերի խնդրին և կարգադրել` խնդիրը լուծել շատ արագ՝ այս հարցում չունենալով ոչ մի կոմպրոմիս։ Իր խոսքում վարչապետը հիշեցրել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունները, որոնք կապված էին «Սուրմալու»-ի դեպքերի հետ․

«Իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել։ Երբ ասել եմ՝ Լիբանանի, Բեյրութի պայթյունից հետո գնացեք, գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի։ Էդ հանձնարարականից ուղիղ երկու տարի հետո տեղի է ունենում «Սուրմալու»-ի պայթյունը»։

Ընդգծելով, որ կարևոր է անհատական պատասխանատվությունը՝ վարչապետը շեշտեց․ «Ես չպիտի շաբաթը մեկ զանգեմ, ասեմ՝ հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ հանձնարարական եմ տվել»։

Հասկանալու համար, թե ինչո՞ւ է որոշվել հիմա՝ այսքան ամիս անց աշխատանքից ազատել երկու աշխատակցի՝ Oragir.news-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց. «Սուրմալու»-ում տեղի ունեցող պայթյունի համար քրեական պատիժ հարուցվել է, բայց որպես այդպիսին մեղադրյալներ «Սուրմալու»-ի գործով չկան, և եթե չկան այդ մեղադրյալները, ապա ինչի՞ց են որոշվել, որ այդ երկու պաշտոնյաներին հենց պետք է ազատեն «Սուրմալու»-ի գործի հետ կապված։

Ավելի շատ հակված եմ նրան, որ այդ պաշտոնյաներին գործից ազատել են ավելի շատ քավության նոխազներ՝ հանրության աչքին թոզ փչելու համար, որ իբր, տեսեք՝ գտել ենք մարդկանց ու նրանց ենթարկել պատասխանատվության։ Բայց, թե որքանով են այս մարդկանց գործից ազատելը կապված «Սուրմալու»-ի գործի հետ, այդ մարդիկ ինչ պետք է անեին, որ չէին արել, դա արդեն հարցի մյուս կողմն է, քանի որ այսօր ապրում ենք վերնագրային հասարակությունում, այսինքն՝ մարդիկ կարդում են վերնագիր՝ չխորանալով դրա տրամաբանության մեջ։

Այդ երկու պաշտոնյաները «Սուրմալու»-ի գործով նոր արուսյակալեքսաայններր են, դարձել են այնպես, որ երբ պետք է եղել, սպասարկել են նրանց, և երբ պետք է եղել, այդ գործով ազատվել են աշխատանքից։

Այդ մարդկանց հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ պետք է ստանալ, թե ի՞նչ պետք է նրանք անեին, որ չեն արել, ունեին առհասարակ լիազորություններ, թե չէ կամ արդյո՞ք կառավարչական հիմնարկներն առհասարակ կապ ունեն «Սուրմալու»-ի հետ, ինչ-որ իրավիճակի վերահսկման առումով։

Լիբանանում և Բեյրությում պայթյուններն առհասարակ ահաբեկչական բնույթ ունեն, որովհետև միջազգային մամուլն էլ է գրում, որ դա ահաբեկչություն է։ Ու հետաքրքրիր է, թե ինչո՞ւ է համեմատել դա «Սուրմալու»-ի հետ, դե հիմա էլ իրավիճակը Թուրքիայում այդպես, երբ Փաշինյանի համար հարազատ Թուրքիայում է այդ իրավիճակը, թող մի հատ էլ հանձնարարի «Երևան մոլ»-ում ստուգեն, որ էլի նման պայթյուններ չլինեն։

«Սուրմալու»-ի պայթյունը՝ ըստ իրավապահ մարմինների, եղել է ընդամենը պահեստային պայթյուն, այստեղ որևէ գործ տեսչական մարմնի ղեկավարը չի իրականացրել, հետո ՝ պայթյունից երեք-չորս օր հետո կռաններով և տրակտորներով ամբողջ պանելները և այլն միանգամից լցրել ու թափել են։

Արդյոք քննչական մարմինները կատարե՞լ են աշխատանքներ այս պանելների վրա, նյութեր ու քսուքներ վերցրե՞լ են՝ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար, մեկ անհետ կորած էլ կա պայթյունի արդյունքում, ու՞ր է նա, արդյոք այնպես է տրաքել, որ մարդ չի մնացել․ ավելի լավ է կենտրոնանան նման բաների վրա, ոչ թե տունտունիկ խաղան կառավարության նիստին»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ