Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:32 17-11-2022

Միքայել Նարիմանյանի տված ցուցմունքում չկա որևէ նոր բան, որ կարող էր առնչվել Արմեն Աշոտյանին․ փաստաբան

Միքայել Նարիմանյանի տված ցուցմունքում չկա որևէ նոր բան, որ կարող էր առնչվել Արմեն Աշոտյանին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ նախկին ռեկտորի փաստաբան Սիմոն Հարությունյանն՝ անդրադառանալով հարցին, թե Նարիմանյանը ցուցմունք տվել է, թե՝ ոչ։

«Պարոն Նարիմանյանը տվել է ցուցմունք, բայց դրա բովանդակության հետ կապված տեղեկություն չեմ կարող հայտնել։ Բնականաբար, չեմ էլ կարող մանրամասնել, թե ինչ է ասել, բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ տված ցուցմունքում որևէ նոր բան կար, որ կարող էր առնչվել Արմեն Աշոտյանին։

Երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ Նարիմանյանը ձերբակալվել էր, այդ ընթացքում Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ քննական մարմինը հրահանգ ունի իր նկատմամբ քրեական գործ հարուցելու և, որ իրեն փորձում են ձերբակալել։

Մամուլում շրջանառվում էր այն թեզն, ըստ որի՝ Աշոտյանին մեղադրանք առաջադրելու համար փորձ է արվում ցուցմունք կորզել, այդ թվում՝ Միքայել Նարիմանյանից։

Հարցին, թե արդյոք Նարիմանյանն ընդունել է մեղադրանքը՝ Հարությունյանն ասաց, որ Նարիմանյանը մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում չի հայտնել։

«Նախաքննական մարմնին այս փուլում նա պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել, ոչ ասել է, որ ընդունում է, ոչ էլ հերքել է»։ Այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել՝ նշելով, որ դեռ նախաքննության սկզբնական փուլն է։

«Թեև գործը հին է, բայց քրեական հետապնդումը նոր է սկսել պարոն Նարիմանյանի վերաբերյալ, դրա համար ես զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց, դրա համար որոշակի գործողություններ արել ենք։ Դրանից հետո, եթե արդյունք լինի՝ գուցե կարողանանք հրապարակել այդ գործողությունների արդյուքնները»։

Մենք նաև առաջադրված մեղադրանքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն վերցնել Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանից։ Նա ասաց, որ մտադիր է առաջիկայում ասուլիս հրավիրել և ներկայացնել իրենց դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս