Ներքին 3 տարի առաջ - 17:00 16-11-2022

Դե թող գան, բռնեն․ ես մեղավո՞ր եմ, որ ազատության մեջ եմ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելով, որ արգելել են իրեն երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։

Աշոտյանն իրեն ձերբակալելու մասին ահազանգել էր նաև մի քանի օր առաջ և ասուլիսին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, մեկ անգամ ևս շեշտեց․ «Ինչպես տեսաք՝ ես ճիշտ էի»։ Oragir.news-ի դիտարկմանը՝ բայց ազատության մեջ է այս պահին, Աշոտյանն արձագանքեց․ «Դե թող գան, բռնեն։ Ես մեղավո՞ր եմ, որ ես ազատության մեջ եմ»։

Oragir.news-ի մեկ այլ հարցի՝ բացառո՞ւմ է, որ եթե նախապես հայտնած չլիներ այդ մասին, հնարավոր է չարգելեին մեկնել, Աշոտյանը պատասխանեց․ «Ես դիտավորյալ եմ գրել։ Շատ մեծ էր հավանականությունը, որ «մասկի շոու» կլիներ՝ Աշոտյանը փախնում էր, մենք բռնեցինք։ Ես գրել եմ, որպեսզի իրենց զրկեմ ավելի էժան շոուից։ Ես չեմ կարծում իրենք չգիտեին, որ ես գնում եմ»։

Նշենք,որ այսօր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում է արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու համար։








Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ