Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:59 16-11-2022

Հայաստանում կան 25,000-ից ավել հուշարձաններ, աշխատակիցը չի կարող 24 ժամ լինել մի հուշարձանի կողքին և հսկողություն իրականացնել

Աճի հետ կապված վիճակագրություն չի լինու, քանի որ հնարավոր չէ վիճակագրել այդ ամեն ինչը, որ կոնկրետ կարողանանք ասել, թե վերջին տարիների ընթացքում աճել կամ նվազել է, ամեն տարի տարբեր է լինում, կոնկրետ աճ կամ նվազում հնարավոր չէ արձանագրել։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից՝ խոսելով վերջին շրջանում հաճախակի դարձած արձանների պղծումից։

Հարցին, թե այս տարվա ընթացքում արձանների պղծման քանի դեպք են արձանագրել, ծառայությունում պատասխանեցին. «Այս տարվա կտրվածքով մի քանի, մի երեք-չորս դեպք է եղել, տարբեր պետական գործիչների արձաններն են եղել, նախորդ տարի, օրինակ՝ եղել է գողությունների հայտնի դեպքեր, պղնձաձույլ դիմաքանդակներն էին վրայից հանվել»։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից մեզ հայտնեցին, որ տվյալ հանցանքը կատարողների համար Քրեական և վարչական օրենսգրքերով նախատեսվում են տույժեր։

Հետաքրքրվեցինք, իսկ ինչպես է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն իրականացնում հսկողություն, որ արձանները չվնասեն, մեզ պատասխանեցին. «Հսկողություն ասվածը մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև Հայաստանում գրանցված կան 25,000-ից ավել հուշարձաններ, մեր աշխատողները շրջում են հուշարձանների տարածքներում, համեմատած հուշարձանների քանակին իրանք շատ քիչ են և մի հոգուն հասնում է, միջինում 100 հուշարձան կամ ավելի շատ, որոնց տարածքներում աշխատողը պետք է շրջի։ Այնպես որ այդ աշխատակիցը չի կարող 24 ժամ լինել մի հուշարձանի կողքին և հսկողություն իրականացնի»։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ արձանների պղծման մասին տեղեկացնում են իրենց աշխատակիցները, իրենք էլ դիմում են իրավապահ մարմիններին․

«Մենք ահազանգ ստանում ենք մեր աշխատողներից, մեր աշխատակիցները ներկայացնում են արձանագրված փոփոխությունները, և ըստ դրա դիմում ենք իրավապահ մարմիններին»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան