Ներքին 3 տարի առաջ - 23:11 15-11-2022

Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր․ Ստեփան Գրիգորյան

Առաջին ալիքի «Բաց հարթակ» հաղորդման հյուրը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն է։ Հարցազրույցի ընթացքում Գրիգորյանը խոսել է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների, նոր էսկալացիայի հավանականության և խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին:

«Ալիևի հայտարարությունը շատ նման է ահաբեկչական գործունեության, ինֆորմացիոն ահաբեկչության, և Փաշինյանը շատ ճիշտ արձագանքեց։ Ես ուզում եմ միայն մեկ բան առաջարկել, անպայման այս հատվածները հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է տարածել աշխարհով մեկ։ Մի բան է, երբ արձագանքը հայերեն է, մեկ այլ բան, երբ դա կտարածվի, կթարգմանվի տարբեր լեզուներով»։

Գրիգորյանը վստահ է, որ պետք է մեծ հնչեղություն տալ և արձագանքել Ալիևի հայտարարություներին, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա Ալիևի խայտառակ հայտարարությունների մասին։

Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանն է դեստրուկտիվ, իսկ մենք պետք է հակառակը ցույց տանք։

Ըստ նրա՝ դա ավելի կարևոր է հիմա, քան խաղաղության պայմանագիրը։ Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց բավական արդյունավետ օգտագործում է խաղաղության պայմանագրի գաղափարը։ Փարիզում՝ Մակրոնի մոտ, Ալիևը զգուշավոր է, ցույց է տալիս իբր ինքը խաղաղասեր է, իսկ մեզ մոտ իրենց լկտի են պահում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի