Երևան +8°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:44 15-11-2022

Առաջիկա խաղերում մեր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելն է՝ չմոռանալով արդյունքի մասին․ Ռոման Բերեզովսկի

Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 15-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Արտակ Գրիգորյանին)

-Դուք այն քիչ փորձառու ֆուտբոլիստներից եք, որոնք մասնակցում են այս հավաքին: Ի՞նչ տպավորություն են թողնում երիտասարդները:

-Շատ ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստները մասնակցելու են այս ընկերական հանդիպումներին: Մեզնից ինչ կախված է կանենք, թե՛ փորձով, թե՛ խորհուրդներով միշտ նրանց կողքին ենք: Նրանց համար լավ հնարավորություն է ապացուցելու, որ արժանի են հավաքականում խաղալու և կարող են ամրապնդել իրենց դիրքերը:

-Ի՞նչ կասեք մրցակցի մասին:

-Մրցակցին ուսումնասիրել ենք, շատ լավ թիմ է: Իրենք էլ երիտասարդ կազմով են ներկայացել: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց ընկերական հանդիպումները հիմնականում մարզիչների համար են, որ կարողանան փորձարկումներ կատարել և եզրակացություններ անել դրանցից:

(հարցեր Ռոման Բերեզովսկուն)

-Ի՞նչ կարող եք ասել Կոսովոյի հավաքականի մասին:

-Դիտել և ուսումնասիրել ենք Կոսովոյի ազգային հավաքականի խաղերը: Գիտենք, որ ձեր խաղացողներից մեկը՝ թիմի գլխավոր աստղը ՝ Վեդատ Մուրիկին, բացակայում է: Բայց Կոսովոն շատ ուժեղ թիմ է՝ լավ խաղացողներով:

-Կոսովոյի հավաքականի ցուցակում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են՝ Կոսովոյի առաջնությունից, իսկ Հայաստանի հավաքականում կան նաև փորձառու ֆուտբոլիստներ: Ի՞նչ սպասելիքներ ունեք և ի՞նչ եք փորձարկելու այս խաղում:

-Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում:

-Դուք երկար տարիներ հանդես եք եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, այժմ ժամանակավորապես գլխավորում եք այն: Ի՞նչ զգացողություններ ունեք այս նոր կարգավիճակում:

Ես շատ հպարտ եմ և կարող եմ ասել, որ մեր մարզչական շտաբը շատ փորձառու է: Իմ կողքին գտնվող մարդիկ մեծ գործ են անում, ու իմ կարծիքով նրանցից յուրաքանչյուրն իրեն կարող է համարել գլխավոր մարզիչ:

-Առաջիկա խաղում կարևո՞ր է նաև արդյունքը, չնայած որ խաղը ընկերական է, թե՞ այն ավելի շատ հենց փորձարկումների համար է:

- Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետև մեր մարզաշապիկի վրա մեր զինանշանն է, ու մենք պիտի հպարտ լինենք դրանով, ամեն ինչ անենք, որ արդյունքն էլ լավը լինի:

-Մի փոքր էլ առաջիկա խաղի մասին: Նշեցիք արդեն, որ կան ինչպես երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, այնպես էլ փորձառուներ: Ո՞րն է հիմնական խնդիրը, որը փորձելու եք լուծել:

-Առաջին հերթին հնարավորինս շատ ֆուտբոլիստների փորձարկել՝ չմոռանալով արդյունքի մասին:

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում