Ներքին Սպորտ 8 ամիս առաջ - 23:50 04-11-2025

Ափսոսում եմ, որ առաջիկա խաղերում չեմ կարող օգնել թիմակիցներիս, բայց վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ ուժով. Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը վստահ է, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներում ազգային թիմն ամբողջ ուժով կպայքարի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տարածել է Բարսեղյանի հայտարարությունը։

Ինչպես հայտնի է, 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Իռլանդիայի հետ խաղի ժամանակ Տիգրան Բարսեղյանը հեռացվեց խաղադաշտից մրցակցին հարվածելու համար: Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով, որից հետո գոլ բաց թողեց և պարտվեց նվազագույն՝ 0:1 հաշվով:

«Կյանքում, և հատկապես ֆուտբոլում, լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին` սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարող լինել դաշտում և օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով»,- ասել է Բարսեղյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, թիմակիցներին և երկրպագուներին վստահության և աջակցության համար: Նշել է, որ այս ամենն իրեն մեծ ուժ է տալիս։

«Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարությունները հաղթահարելը ավելի հեշտ է»,- ասել է ֆուտբոլիստը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից