Ներքին 3 տարի առաջ - 11:53 14-11-2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը նոր պետ ունի

Վահան Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ։ Տեղեկությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանը երկար տարիներ աշխատում է քաղաքապետարանում։

«Հույս ունեմ` այն փորձը, որ ունեք, նոր հաստիքում ավելի արդյունավետ կօգտագործեք»,– ասաց քաղաքապետը։
Հավելենք, որ Խաչատրյանը մին այս զբաղեցնում էր անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Ամենից շատ դիտված