copy image url
Խոսք 1 տարի առաջ - 11:49 11-11-2022

Պայմանագիրը պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին․ Խ․ Հարությունյան

Եթե տարածաշրջանում խաղաղության հաստատում ամենաշատ ուզող պետություն կա՝ մենք են։ ՀԵտևաբար, իրական ու կայուն խաղաղության համար կարևոր է ոչ թե թուղթը, այլ ռազմական ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու հնարավորությունը չեզոքացնելը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այն էլ Ադրբեջանի պես մի պետության պարագայում, որը հայտնի է իր, էսպես ասենք, ոչ պայմանագրունակությամբ։ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան այդպիսի պետություններ են։ Նրանք կարող են մի բան ստորագրել, բոլորովին այլ բան անել։ Հետևաբար, իրենց այս թուղթը պետք է անհրաժեշտության դեպքում այն իրենց շահերին ծառայեցնելու համար։ Եթե որևիցե մեկը ատրճանակը ձեր քունքին դրած ձեզ թելադրում է պայմաններ՝ ապա դա խաղաղություն չի դառնա։

Դա, մյուս կողմի ցանկության դեպքում կարող է միառժամանակյա դադար բերել, բայց վաղ թե ուշ ուժերի իրական հարաբերակցության փոփոխության պարագայում կոնֆլիկտը նորից սկսվելու է։

Հետևաբար բոլոր խոշոր խաղացողները, որոնք մտածում են տարածաշրջանի իրական ու երկարաժամկետ հատվածում կայուն զարգացման և այդ խաղաղությունն անշրջելի դարձնելու մասին՝ այս պայմաններում իրավունք չունեն ստիպելու արագացնել այդ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը։

Նրանք, որոնք հիմա շտապեցնում են՝ փորձում են տարածաշրջանի զարգացման հիմքում դնել դանդաղ գործողության ական։ Սա իրողություն է։

Հետևաբար, Ադրբեջանի հետ մենք անկասկած պետք է բանակցենք։ Պայմանագիրը պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այդ դեպքում, անդրադառնալով առկա խնդիրներին հնարավոր կդառնա ունենալ սահմանազատված տարածք ու դրանց վերաբերյալ հիմնական փաստաթղթեր։

«Սա նշանակում է բանակցել, որոնք բավականին տևական բանակցություններ են։ Երբ մենք այդ ընթացքում կքննարկենք ու կգանք կոնցեպտուալ առումով ճիշտ հանգուցալուծման։ Կհասկանանք, թե ինչ է նշանակում ապաշրջափակումը, որը պետք է հիմք դառնար երկու թշնամական պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա, որը կբացառեր միակողմանի ճնշումների միջոցով օգուտ կորզելու հնարավորությունը։

Ժամանակի ընթացքում կողմերի միջև կարող էր ձևավորվել նաև վստահության, հետևաբար և տնտեսական փոխշահավետ հարաբերություններ։ Բայց երբ մենք ասում ենք՝ ապաշրջափակում ու հասկանում ենք Մեղրու երկաթգիծ, որն ընդամենն Ադրբեջանի համար հնարավորություն է Մեղրիով ու Նախիջևանով Թուրքիայի հետ կապվելու, որի համար Հայաստանը պետք է 150 մլն դոլար ծախսի՝ արդեն աբսուրդ է»,- ասաց նա։

Խոսելով, այսպես կոչված, «միջանցքի» մասին՝ Խոսրով Հարությունյանը բացառեց այդ գաղափարի գոյության ու դրա իրականանալիության փաստը։

«1992 թվականին, երբ ես վարչապետ էի, այդ ժամանակ ինքս մտել եմ Անվտանգության խորհուրդ՝ առաջարկությամբ՝ պայթեցնելու Մեղրիի երկաթգիծը։ Որովհետև, եթե կա երկաթգիծ, ունենք խնդիր, չկա երկաթգիծ՝ չկա խնդիր։ Այն ժամանակ պայթեցրինք մենք։ Մեր բարեկամ Իրանին առաջարկում էինք, որ եթե ցանկանում են բեռներ տեղափոխել Իրան՝ Բաքվից Ղազախով, Իջևանով, Դիլիջանով, Հրազդանով, Երևանով հետո Նախիջևանով Ջուլֆա կարող եք իրականացնել բեռնափոխադրումը։

Այսինքն, մենք ունենք Ադրբեջանը Թուրքիային, Նախիջևանին կապելու, իրականում ապաշրջափակման կոնցեպտի պահանջներին բավարարող հաղորդակցության հնարավորություն։ Մեղրիի երկաթգծի հարցը պետք է հանվի օրակարգի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
10:00 Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել