Մամուլ 3 տարի առաջ - 11:24 11-11-2022

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց հիմա պատասխանել Իլհամ Ալիեւին. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

««Ես չեմ կարող մեկնաբանել՝ ինչո՞ւ հիմա, բայց ես մտածում եմ, որ դա պատասխանն է Ալի- եւի կողմից Շուշիում հնչած պահանջների: Բացահայտ սպառնալիքների լեզվով խոսել եւ հետո գնալ խաղաղության պայմանագրի կամ խաղաղության օրակարգով, կարծում եմ, դա անհեթեթություն է: Այսպիսի հայտարարությունները բերում են խաղաղության պայմանագրի վիժեցմանը, եթե դու իրականում պատրաստվում ես տարածաշրջանում գնալ այդ օրակարգով:

Չեմ կարծում, որ նման հայտարարությունները կարող են որեւէ կերպ օգուտ բերել այդ, առանց այն էլ փխրուն, բանակցային գործընթացին» ,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կառավարության նիստում երեկ ՀՀ վարչապետը, թերեւս առաջին անգամ պատասխանեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, մասնավորաբար, ասելով, որ Ադրբեջանը ոչ միայն սպառնում է, այլեւ նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանությունը»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից