Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:59 10-11-2022

ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները. միջազգայնագետն առանձնացրել է Հայաստանին հետաքրքրող մի քանի հարց

ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և դրանից ի՞նչ Հայաստանին։

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ընդհանուր պատկերը։

«1. ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է, և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։

Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում, ամենայն հավանականությամբ, իրենց դիրքերը կպահպանեն դեմոկրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում՝ փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։

2. Բայդենի գործերը, իհարկե, բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։

3. Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը

1. Ուկրաինային աջակցելու որոշումն այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։

2. Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։

3. Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։ Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի։

4. Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում, որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան զլմ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։ Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։

5. Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը», - Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին