copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:12 09-11-2022

Եթե ցանկություն չի լինում որևէ բան անելու, կարելի է 100 պատճառ գտնել․ Գալստյանը՝ գազի սուբսիդավորման մասին

«Դա վերջնական որոշում չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ սուբսիդավորումը տեղի ունենա, մենք, մեր խմբակցությունը և, ինձ թվում է, Ազգային ժողովի շատ ու շատ այլ պատգամավորներ փորձելու են բյուջեում անպայման ներառել այդ սուբսիդավորման տողը։ Արցախում բնակվողների համար, ելնելով շատ ու շատ հարցերից, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որ Արցախում ապրելը ավելի թեթև լինի, քան այլ վայրերում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Գալստյանը՝ խոսելով Արցախի կառավարության որոշումից, համաձայն որի՝ հրաժարվում է գազը սուբսիդավորելուց։

Հիշեցնենք՝ Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։

Պատերազմից հետո՝ երկու տարի, կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ:

Գալստյանի խոսքով՝ կառավարությունը պետք է հիմք ընդունի այդ ամենը․ «Մենք փորձելու ենք այդ ամենը ասել կառավարությանը, եթե կառավարությունը նորից չհամաձայնի, ինձ թվում է, թե նա շատ ու շատ հարցերի չի կարողանալու հետագայում պատասխանել։ Քանի որ կան շատ ու շատ ծախսեր, որոնք անհիմն են այսօր կատարվում, և շատ ավելի կարևոր է այսօր սուբսիդավորման հարցը՝ ավելի կոնկրետ, ավելի հստակ ձևակերպելու և խնդրին լուծում տալու համար»։

Գալստյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ էլ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումն էր կասեցվել, որը շատ արագ վերականգնվել է. «Կառավարությունը փորձ արեց էլեկտրաէներգիայի սուբսիդիան էլ կտրել, մի ամիս, ավելի ճիշտ, կտրել էր՝ օգոստոս ամիսին, սեպտեմբերի մեկից նորից վերականգնվել է այդ սուբսիդիան մինչև ապրիլի մեկը»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով․ «Մենք մարդկային բոլոր հնարավոր ձևերով փորձում ենք բացատրել, որ դա անհրաժեշտ է այսօր արցախցիներին, եթե նրանք չգնան այդ քայլին, ապա շատ մեծ խնդիրներ են ստեղծելու մեր ազգաբնակչության համար»։

Հարցրինք Գալստյանին, իսկ որոնք են այն պատճառները, որոնք մատնանշում է կառավարությունը՝ սուբսիդավորումը դադարեցնելու համար։

Գալստյանն ասաց. «Եթե ցանկություն չի լինում որևէ բան անելու, կարելի է 100 պատճառ գտնել, բայց եթե ցանկությունը կա ժողովրդին օգնելու, միայն այդ պատճառը հերիք է, որ դրա վրա հիմնավորվեն և կյանքի կոչեն այդ ծրագիրը»։

Գալստյանն ասաց՝ խոսակցություններ կան, որ շատ ընտանիքներ կան, որ դրա կարիքը չունեն, բայց դա հստակեցված չէ, քանի որ ընտանիքների կարիքների գնահատում այդպես էլ չի եղել․ «Նախորդ տարիների նման պետք է փոխհատուցվեր յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդին 180 խ/մ գազի գին։ Ճիշտ է, այսօր խոսում են, որ շատ խավեր կան, որ դրա կարիքը չունեն, բայց քանի որ տարիներ շարունակ մենք հարց էինք բարձրացրել, որ ընտանիքների կարիքների գնահատում անեն և ավարտին չի հասցվել, ես համոզված եմ, որ այս երկու-երեք տարվա մեջ, եթե այդ գնահատումը ավարտած լինեին, շատ ավելի հեշտ կլիներ ըստ նպատակային սուբսիդավորել տարբեր կարիքավոր ընտանիքներին, բայց քանի որ այսօր այդ ծրագիրը այդպես էլ իրենք, ուզելով կամ չուզելով, կյանքի չեն կոչել, պարտավոր են համանման պայմաններում սուբսիդավորել, և դա պատճառ չէ, որ նրանք այդ պատճառով հրաժարվեն»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները