Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:15 09-11-2022

Ադրբեջանը հայկական թեզն օգտագործում է Հայաստանի դեմ. Շավարշ Քոչարյան


Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանն ասում է, որ խնդիրը պետք է լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակում ՝ խեղաթյուրելով միջազգային իրավունքը։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա պարզաբանեց, որ հայկական կողմը նախկինում դրան պատասխանել է ինքնորոշման իրավունքով։

«Ես բազմիցս ասել եմ, որ խնդիրը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պատասխանատվության շրջանակում։

Այսօր Ադրբեջանը ներկայիս իշխանության շնորհիվ ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց ՝ առաջ տանելով տարածքային ամբողջականության մասին թեզը եւ ագրեսոր անվանելով Հայաստանին»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են դրան, եւ որքան մեծանում է այդ ճնշումը, այնքան ավելի կոշտ պահանջներ կարող են առաջ քաշվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին