Ներքին 3 տարի առաջ - 19:57 04-11-2022

Վենետիկի հանձնաժողովին ներկայացվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական հնարավորություն` բողոքարկելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներից:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ դրանով նախատեսվում է իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վարույթները քննել Բարձրագույն դատական խորհրդի փոքր 4 անդամից բաղկացած կազմով, իսկ հետագայում դրանցով կայացված որոշումների բողոքարկման դեպքում որոշումները վերանայել մեծ 6 անդամից բաղկացած կազմի կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր նոր գործով այս կազմերը ձևավորվելու են վիճակահանությամբ: Արփինե Սարգսյանը նշել է, որ այս մոդելն ընտրվել է` հաշվի առնելով գործող սահմանադրաիրավական կարգավորումները և նախագծի հեղինակների պատկերացմամբ, ըստ էության, արդյունավետ մոդել է, որը գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում կերաշխավորի արդարադատության մատչելիությունը կարգապահական վարույթների տեսանկյունից:

Քննարկման երկրորդ հատվածում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները և Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները հարցեր են ուղղել հայկական կողմին` ստանալով պարզաբանումներ նախագծի կարգավորումների էության և դրանց նախատեսման նպատակների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպվել է սույն թվականի դեկտեմբերին սպասվող` Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը քննարկված նախագծի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը