Ներքին 3 տարի առաջ - 09:45 02-11-2022

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը:

Նախարարի տեղակալը ներկայացրել ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները:
ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային գծով պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդը հետաքրքրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ կառավարության տեսլականով:

Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված և կատարվելիք աշխատանքներից և շեշտել այդ ճանապարհի կենսական անհրաժեշտությունը պետության համար:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Տրանշ 5-(Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 60կմ) ծրագրի կատարման ընթացքը և դրա իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին