ՏԿԵ նախարարի հետ քննարկվել են «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման աշխատանքները
copy image url

ՏԿԵ նախարարի հետ քննարկվել են «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման աշխատանքները

Ներքին 2 ամիս առաջ - 19:44 18-02-2025
Այսօր ընդունել եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Այդ մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը․

«Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ողջունել եմ հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ ենթակառուցվածքների զարգացման, և թե՛ տնտեսական ակտիվության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, կոշտ թափոնների ծրագրերին, ինչպես նաև ջրային ոլորտին։
Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր ևս»,- հայտնել է նա։