Արտաքին 5 տարի առաջ - 10:41 11-03-2021

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԻՐԱՆՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, իրանական Չաբահար նավահանգիստն Իրանի այն բացառիկ տարածքն է, որի վրա չի տարածվում նույնիսկ ամերիկյան պատժամիջոցների մի մասը, քանի որ դրա միջոցով է իրականացվում նաև Աֆղանստանի սնուցումը, ինչը բխում է Վաշինգտոնի շահերից։

Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է անում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու համար Չաբահարից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող թշնամական Պակիստանի Գվադար նավահանգիստը և կտրելով Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրասնպորտային առումով մեկուսացնելու Իսլամաբադին։

Եթե Հնդկաստանի դեսպանի խոսքերն իրանական լրատվամիջոցը ճիշտ է փոխանցել, ապա պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն։ Բանն այն է, որ վերոնշյալ միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը։

Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման կտրուկ շրջադարձի։ Ամենաակներև պատասխանը թաքնված է Ադրբեջան-Պակիստան հարաբերություններում, որոնք թուրքական «կնքահայրությամբ» հատկապես վերջին շրջանում ստացել են գրեթե դաշնակցային բնույթ, ուստի Հնդկաստանը կարծես առաջնորդվում է «իմ թշնամու բարեկամը առնվազն իմ բարեկամը չէ» տրամաբանական սկզբունքով՝ փորձելով այս համատեքստում հայացքը սևեռել Հայաստանի ուղղությամբ։

Կից կարող եք տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն քարտեզը, որտեղ դեռևս նշված է Ադրբեջանը»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի