Ներքին 3 տարի առաջ - 09:12 01-11-2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա․ Պուտին


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռևս չկա, դրա բաղադրիչները փոխզիջումների առարկա են երկու կողմից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Խաղաղության պայմանագիր դեռ գոյություն չունի, և այս փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին խոսելն այստեղ դեռևս վաղաժամ է, քանի որ, ի վերջո, սա փոխզիջումների առարկա է, անկասկած, որին պետք է հասնել երկուստեք՝ միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերն էլ ցանկանան, այդ թվում՝ մեր երկրի (միջնորդությամբ-խմբ․)»,- լրագրողներին ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն:
Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ, ասել է ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին։
Պուտինը կոչ է արել Ղարաբաղում ապահովել խաղաղություն և կայունություն և ավարտել ղարաբաղյան հակամարտությունը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում