Ներքին 3 տարի առաջ - 22:30 27-10-2022

Ուշի բնակավայրում շչակ է գործարկվելու

Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում հոկտեմբերի 27-ի ժամը 11։00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը։

ՀՀ ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։