Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 11:07 26-10-2022

Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի

Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Շեպետովկա բնակավայրում հայկական խաչքար է բացվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կայքի հրապարակման՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի բոլոր շրջաններում արդեն տեղադրվել են չորս տասնյակ նման խաչքարեր։ Բոլոր խաչքարերը նվիրված են ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Շեպետովկայի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, տարածաշրջանի հայկական համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Խմելնիցկիի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը։

Կայքը հիշեցնում է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվել է նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում