Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 19:22 25-10-2022

Յուրաքանչյուր ժամանակ իր դեմքով է գալիս․ Ռուզան Ասատրյան

«Յուրաքանչյուր ժամանակ իր դեմքով է գալիս, դեմքը չեմ տեսնում, պատերազմական հոգեբանությունը չի թողնում կողմնորոշվել»։ Մշակութային դրական և բացասական շարժերի, ցանկալի փոփոխությունների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի հետ։

Վերջինս, անդրադառնալով մշակութային խնդրին, նշեց, որ երկու բառով չի կարող ներկայացնել, բայց մշակույթի խնդիրը շատ խորն է, անցյալի մերժումը դեռևս չի կարողանում ինքնադրսևորում ունենալ․ հային խաղաղություն է պետք՝ իր շնորհները ծաղկեցնելու համար։

Ռուզան Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, 32 գրքի հեղինակ է։ Նրա նոր լույս տեսնելիք «Հայա» վեպը, ըստ հեղինակի, չնահանջող հայուհին, պարտություն չընդունող Հայաստանն է։ Գրողի կարծիքով՝ յուրաքանչյուր գիրք ասելիք պետք է ունենա, սեփական ազգի անվտանգային գաղափարական նախապատրաստվածություն պետք է ունենա։ Պետք է սերնդի համար ապրեցնելու դեղատոմս լինի՝ ի հակադրություն քաղաքակրթություններ կործանողների։ «Հայա»-ն հենց սրա մասին է։

«Ինչ մնում է գրքին, նա դեռ անավարտ է, գրել եմ ժամանակի թելադրանքով, որպես դաս ու պատգամ՝ հիմք ընդունելով Նժդեհի` «Մայրերի ափերի մեջ պետք է որոնել ազգերի ճագատագիրը» կտակը: Սա հայոց ազգի փրկության հիմնն է»,- ասաց Ռուզան Ասատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես առաջացավ գիրքը գրելու միտքը։

Խոսելով գրքի բովանդակության, գաղափարի առաջացման մասին՝ Ասատրյանը ասաց, որ «Հայա»-ն հայ ազգի ծագման սկզբնաղբյուրն է հնագույն ձեռագրերում․ «Ես նրան ժամանակների միջից զգուշորեն ներկա եմ բերել․ հայ կինը ամեն ինչ է, իր տեսակի, ցեղի, լեզվի, երկրի պաշտպանության ոլորտում: Նա իրական կերպար է, նա կա, ապրում է մեր կողքին, ամեն հայ կնոջ մեջ մի կաթլ կա քնած, որ կոչվում է ՀԱՅԱ»։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:54 Մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է, ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել. Այվազյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Ձեզ գուցե հետաքրքրի