Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:18 24-10-2022

Այդքան թուրք շանսատակ արած, 44 օր կռված տղերքից ոչ մեկի անունն իշխանությունը չի տալիս. Արմեն Խաչատրյան

«Արցախյան պատերազմի ժամանակ Դուշման Վարդան, Շահեն Մեղրյան, Պետո, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան ենք ունեցել, ու այդքան անուններ գիտենք, ու իշխանություններն այդ օրինակներն իրենց սեփականությունն են դարձրել։ Որ երեխային էլ հարցնես, ինքը կասի՝ Մոնթեն ով էր, Շահենն ով էր, Պետոն ով էր։ Ապրիլյան պատերազմին էլ՝ Ռոբերտ Աբաջյան, Ադամ Սահակյան, Քյարամ Սլոյան։ Հիմա որ հարցնենք այս 44-օրյա պատերազմում մի հերոսի անուն, իրար կնայեն, անձնական շրջանակներում կփորձենք գտնել։ Կռիվ է, չէ՞, մարդիկ քառասունչորս օր կռվել են, թուրք են շանսատակ արել, էդքան պահել են այդ դիրքերը, մեկի անունը չեն տալի։ Փորձեք հիշել, որ Հ1-ով ինչ-որ մեկի անունը տան ու ասեն, որ այս մարդը հերոս է եղել, կռվել է, դիրքը պահել է կամ դիրք է գրավել։ Եթե դու այդպես ես սերունդ դաստիարակում, հույսը չի՛ էլ լինի։ Երեխան մտնում էր դպրոց, հերոսների նկարները տեսնում էր, այսօր տենց բան կա՞, թե՞ չկա։ Վաղվա սերունդը միայն նրանց օրինակներով կկարողանա առաջ գնալ, որը կարող է լինել երկու տարի հետո։ Կկարողանան սահման ամրացնել, ու դա ասելով նկատի ունեմ նաև Ղարաբաղը, որովհետև հիշեք, թե վերջին անգամ երբ են այս իշխանությունները Ղարաբաղի անունը տվել, բա ղարաբաղցին հայ չի՞, ի՞նչ տարբերություն ղարաբաղցի, լեննականցի, մեղրեցի, բերդեցի, այսինքն՝ եթե իրենք պատրաստ են հարյուր քսան հոգի զոհել, վստահություն ունե՞ք, որ չեն ասի, որ Բերդի տաս հազար հոգուն էլ տանք, որ Իջևանը տանք, որ Դիլիջանը պահենք, Դիլիջանը տանք, որ Սևանը պահենք, դե լավ, որ Սևանն էլ տանք, Աբովյանը կա ու կա»,-Տավուշի մարզի բնակիչների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան