Ներքին 4 տարի առաջ - 13:21 22-10-2022

Արցախի նախագահ ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Էրիկ Առստամյանին և նրա մարզիչին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է օրերս Իտալիայում կայացած առաջնությունում բռնցքամարտի Եվրոպայի 52կգ քաշային կարգում պատանիների չեմպիոնի տիտղոսը նվաճած Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին»: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շատ բարձր է գնահատել պատանի բռնցքամարտիկի և մարզչի ունեցած ձեռքբերումը՝ ընդգծելով հատկապես օլիմպիական մարզաձևից հաղթող ճանաչվելու կարևորությունը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ մարզական նման հաջողությունները ոչ միայն հպարտության առիթ, այլև սեփական ուժերին հավատալու և առավելագույնին ձգտելու լավագույն օրինակ են։

Հանրապետության նախագահը կրկին հավաստիացրել է, որ տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ Կառավարությունը շարունակելու է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի մեր մարզիկների ապագա հաղթանակները ավելի երաշխավորված լինեն:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում