copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:09 19-10-2022

Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դասընթացներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման նպատակն է բնական և տեխնածին միջավայրում զոհերի որոնման ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը:

Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստրավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը և ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկին: Ռուս մասնագետները կանցկացնեն որոնողափրկարարական շների վարժեցման տեսական ու գործնական դասընթացներ: