Ուղիղ եթեր
Մայր Աթոռից որևէ առաջարկ չենք ստացել․ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
copy image url

Մայր Աթոռից որևէ առաջարկ չենք ստացել․ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Ներքին 2 տարի առաջ - 20:09 19-10-2022
Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Համաշխարհային հայկական գագաթաժողովին չմասնակցելու վերաբերյալ Մայր Աթոռի որոշման մասին տեղեկացանք մեծ ափսոսանքով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ամալյա Կարապետյանը։

«Պետք է նշեմ, որ դեռևս ամիսներ առաջ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անձամբ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Նա Վեհափառ Հայրապետին անձամբ հրավիրել է Համաշխարհային հայկական գագաթաժողովին»,- ասաց նա։

Ըստ Ամալյա Կարապետյանի՝ Կաթողիկոսն իր մտահոգություններն ու գագաթաժողովին մասնակցելու առումով բացասական նախատրամադրվածություն էր հայտնել դեռևս այն ժամանակ՝ գլխավոր հանձնակատարի հետ ունեցած հանդիպմանը։ Իր խոսքով՝ այդուհանդերձ, անցած մի քանի ամիսներին գրասենյակում սպասել են գագաթաժողովին Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ կայացված վերջնական պատասխանին։

Ի պատասխան մեր Oragir.News-ի հարցին, թե հատկապես ինչ մտահոգությունների մասին է բարձրաձայնել Վեհափառը և արդյո՞ք քայլեր ձեռնարկվել են դրանց լուծում տալու ուղղությամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ բարձրացված խնդիրների մանրամասներին չի տիրապետում։

«Սակայն այս ամբողջ ընթացքում մենք սիրով և պատրաստակամ ենք եղել ընդունել Վեհափառի մասնակցության հաստատումը և նաև առաջարկները, որոնք մենք չենք ստացել։ Մեր գրասենյակն այս ամբողջ ընթացքում բաց է եղել բոլոր գործակցությունների համար»,- ասաց Կարապետյանը։

Oragir.News-ն այս և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապվեց նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսային քահանա Արթենյանի հետ։ Նա հայտնեց, որ Մայր Աթոռում տեղյակ են Սփյուռքի գործերի գլխավոր գրասենյակի տեսակետին և իրենց՝ ավելի վաղ արված հայտարարությանն ավելացնելու որևէ այլ բան չունեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Aravot.am-ի հարցմանն ի պատասախան` Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նպատակահարմար չի գտել մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին՝ հայտելով որոշման դրդապատճառները։

«Հոկտեմբեր 28-31-ի գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել»,- ասված էր հայտարարության մեջ։

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի քարտուղարն, ի պատասխան հայտարարությանը, Oragir.News-ին վստահեցրեց, որ գագաթաժողովի հյուրերը հրավիրվել են առանց վերապահության և ընտրողական որևէ մոտեցում չի ցուցաբերվել։

«Նույն բոլոր մեր ավանդական կուսակցությունները՝ անկախ քաղաքական նախատրամադրվածություններից, համահայկական կառույցներն առանց վերապահության հրավիրված են եղել համաշխարհային հայկական գագաթնաժողովին։ Այսինքն, գրասենյակն իր քայլն ու մոտեցումը ցույց է տվել՝ պատրաստակամություն հայտնելով գործակցել գագաթնաժողովի և՛ նախապատրաստական փուլում և՛ գագաթնաժողովի ընթացքում։ Այստեղ արդեն գնդակը գտնվում է այն մարդկանց դաշտում, որոնք այդ հրավերը թողել են կա՛մ անպատասխան, կա՛մ բացասական վերաբերմունք են ցուցաբերել դրա վերաբերյալ»,- ասաց Ամալյա Կարապետյանը։

Կարապետյանն անդրադարձավ նաև հայտարարությանը, որ ներկայացված բոլոր դիտարկումները Մայր Աթոռը գագաթաժողովի կազմակերպիչներին ներկայացնելու հնարավորություն չի ունեցել՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում։ Հայտարարեց, որ իրենք պատրաստակամ են բոլոր ցանկացողների հետ քննարկել և ընդունել հստակ ձևակերպված ու պատճառաբանված ցանկացած առաջարկ ու մտահոգություն։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ