Ներքին 1 տարի առաջ - 21:35 14-07-2025

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ԱՏՁՄ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՏՁՄ-ից, հուշագիրը ստորագրել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ ամրագրելով համագործակցության ուղղությունները, որոնք միտված են Սփյուռքի տեխնոլոգիական ներուժը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում լիարժեքորեն ներառելուն և «DigiTec 2025» ցուցահանդեսին համահայկական բնույթ հաղորդելուն։

Կողմերը վստահություն են հայտնել, որ մեկտեղված ջանքերը նոր հնարավորություններ կստեղծեն և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի տեխնոլոգիական դերակատարների համար, և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ընդլայնել համագործակցությունը:

ԱՏՁՄ-ն Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է։ 25 տարի շարունակ այն միավորում է երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ հանդիսանալով հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն միավորումը։ Ի թիվս տասնյակ նախագծերի՝ ԱՏՁՄ-ն իրականացնում է ճարտարագիտական կրթության «Արմաթ» հայկական ազգային ծրագիրը և տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ DigiTec ցուցահանդես-համաժողովը, որն ամեն տարի ունենում է շուրջ 30 հազար այցելու և մասնակից։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով